Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Բանսարկու և սուտ մատնության հեղինակ «Լաուռա Արզաքանցյան» կոչվածի նկատմամբ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվեց ոստիկանություն

Բանսարկու և սուտ մատնության հեղինակ «Լաուռա Արզաքանցյան» կոչվածի նկատմամբ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվեց ոստիկանություն
22.10.2024 | 17:11

Ընթերցողներից հավանաբար շատերը «Ֆեյսբուք» և այլ սոցիալական ցանցում նկատած կլինեն իր հասցեին, իր նկատմամբ ֆեյքերի «ֆաբրիկայի» աշխատակից, այնտեղից վարձատրվող, ինչպես նաև հիշյալ որջի հետ կապ չունեցող անձանց կողմից վիրավորանքների, զրպարտությունների, սուտ մատնությունների: Ցավոք, մեզանից շատերը, որպես կանոն, դա անհետևանք են թողնում, ընդհանրապես անտեսում են, լռում կամ էլ բավարարվում փոխադարձ վիրավորանքով, փոխանակ դիմելու դատարան, իսկ սուտ մատնության դեպքում՝ ոստիկանություն:

Ինչպես հոկտեմբերի 16- ին տեղեկացրել ենք «Չգիտեի, որ միլիոնների տեր եմ, նույնիսկ «Սրբազան շարժմանը» մասնակցելու համար գումարներ եմ առաջարկում, այսօր իմացա» վերտառությամբ

հրապարակմամբ, այդպիսի սրիկաներից մեկն օրերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառմամբ ոչ միայն զրպարտել է «LIVEnews.am» լրատվական կայքի լրագրողիս, թե իբր սուտ լուրեր տարածող եմ՝ դրան կցելով վերոնշյալ կայքում հրապարակված, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին քննադատող, մեղադրող հոդվածիս վերնագիրը և ուղեկցող լուսանկարը պատկերող սքրինը, այլև հրապարակավ դիմելով իրավապահ մարմիններին («ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, ՀՀ քննչական, ՀՀ դատախազություն»), սուտ մատնություն է ներկայացրել տողերիս հեղինակի նկատմամբ, թե իբր գումարներ եմ «առաջարկում Սրբազան Հավաքին մասնակցելու համար», ինչը, գիտեցողները գիտեն, քրեորեն պատժելի արարք է:

Վերոնշյալ հոդվածում հավաստել էի, որ առաջիկայում հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնելու համապատասխան իրավապահ մարմնին, և, ահա, այսօր այդ հաղորդումը գրավոր, իմ կողմից ստորագրված վիճակում ներկայացրեցի Հայաստանի ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին: Հաղորդման մեջ մասնավորապես նշված է.

«Հայտնում եմ, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից «Լաուռա Արզաքանցյան» անուն- ազգանունով հանդես եկող ինչ- որ անձնավորություն (https://www.facebook.com/lauraarzakancyan , https://www.facebook.com/lauraarzakancyan/about ), որը, հավանաբար, իր իրական անուն- ազգանունը չէ, հոկտեմբերի 14- ին, ժամը 13:07- ին հանդես է եկել իմ հասցեին սուտ մատնությամբ:

Մասնավորապես՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակելով ֆեյսբուքյան իմ էջում սույն հաղորդման հեղինակիս լուսանկարը, դրան կից բառացիորեն գրել է (https://www.facebook.com/story.php?story_fbid=122115584192514868&id=61565446051834&rdid=r5CVVlzjfcNpZ5ky ) հետևյալը. «Ո՞վ է ճանաչում սրան։ Այս մարդը գումարներ է առաջարկում Սրբազան Հավաքին մասնակցելու համար…, այսինքն՝ ինձ վերագրել է Հայաստանի Քրեական օրենսգրքի 476- րդ հոդվածով նախատեսված արարք, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է տվյալ անձի կողմից իմ նկատմամբ սուտ մատնություն:

Հավաստում եմ, որ երբևէ ցանկություն չեմ ունեցել ու չունեմ «սրբազան շարժում‰ կոչվածին կամ ցանկացած այլ հանրահավաքի, երթի մասնակցելու համար մարդկանց գումար առաջարկելու, նյութապես շահագրգռելու՝ ոչ միայն դրա քրեական հետապնդման ենթակա արարք լինելու իրավագիտակցությամբ, այլև պայմանավորված իմ սկզբունքներին, բարոյական, արժեհամակարգային ընկալումներին դեմ լինելով: Ավելին, եթե նույնիսկ ցանկություն էլ ունենայի, այդ նպատակի համար գումարներ բացարձակապես չունեմ:

Խնդրում եմ հարուցել հանրային քրեական վարույթ Հայաստանի Քրեական օրենսգրքի 476- րդ հոդվածի հատկանիշներով, ձեռնարկել Հայաստանի Քրեական դատավարության, Քրեական օրենսգրքերից և «Ոստիկանության մասին»‰ Հայաստանի օրենքից բխող համապատասխան միջոցառումներ՝ «Ֆեյսբուք»‰ սոցիալական ցանցում «Լաուռա Արզաքանցյան» անուն- ազգանունով հանդես եկող անձին հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Հավելյալ տեղեկացնում եմ, որ Ֆեյսբուքում «Լաուռա Արզաքանցյան» անուն- ազգանունով հանդես եկող նույն անձը հոկտեմբերի 16- ին, ժամը 08:05- ին դարձյալ, ամենայն հավանականությամբ, սուտ մատնություն պարունակող գրառում է կատարել (https://www.facebook.com/lauraarzakancyan/posts/pfbid02ruZKFide8Fg59epeq8PCQ6PA2gAVUTQfPqGuswR1ir6Wa2yUyEzPs49222D35b2l) Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության ղեկավար Աղասի Իսահակյանի հասցեին՝ կցելով նրա լուսանկարը և գրելով բառացիորեն հետևյալը.

«Սա Շիրակի մարզի քննչական կոմիտեի ղեկավարն է։ Բազում բողոք է ստացել սրա մասին Արգիշտի Քարամյանը սակայն սա և իր կոռումպացված թիմը դեռ աշխատում է։ Սրանք գործարքի մեջ են մտնում իրենց քաղաքի կամ գյուղերի լրբերի հետ։ Կանեփ աճեցրողներ՝ քույրերի հետ»:

Իրավապահ մարմնի բարձրաստիճան աշխատակցի, Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության պետի, արդարադատության առաջին դասի խորհրդականի կողմից կանեփ աճեցնող քույրերի հետ գործարքի մեջ մտնելը նույնպես հանցագործություն է, հետևաբար, եթե այն իրականությանը չի համապատասխանում, «Լաուռա Արզաքանցյան» անուն- ազգանունով հանդես եկողի կողմից հաջորդ կամ հերթական սուտ մատնությունն է կատարվել:

Հայտնում եմ, որ տեղյակ եմ սուտ մատնության համար Քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության մասին»:

Հանցագործության մասին սույն հաղորդմանը կից ներկայացրել եմ «Լաուռա Արզաքանցյան» անուն- ազգանունով հանդես եկողի վերոնշյալ գրառումների սքրինշոթերը՝ քոփի փեստով արված համապատասխան հղումների հետ միասին, վորլդ ֆայլում, 4 էջից:

Հավելեմ, որ վերոնշյալ, մեղմ ասած, բանսարկուն չբավարարվելով իմ նկատմամբ ֆեյսբուքյան իր էջում կատարած սուտ մատնությամբ ու զրպարտությամբ, դրանից օրեր հետո նույն գրառման ներքո, որպես մեկնաբանություն, հանդես է եկել հետևյալ հերթական զրպարտչական գրառմամբ. «Պարզվեց այս Արթուրը նաև Քոչարյանի սատարողների վրա է քաղմասերում բողոքներ տվել։ Վայ աշխարհ աշխարհ»:

Շառլատանը, բանսարկուն վերը մեջբերված զրպարտության համար նույնպես, ոստիկանության կողմից հայտնաբերվելուց հետո, ստիպված կլինի պատասխան տալ դատարանում: Ինչպես ակնհայտ է՝ սելը գոռալու փոխարեն, դեռ սելվորն է ճռում՝ «Վայ աշխարհ աշխարհ»…

Եվ վերջում. զգուշացնում եմ Հայաստանի ոստիկանությանը, որ եթե հիշյալ բանսարկուն «ֆեյքերի ֆաբրիկա» կոչվածից է, կամ օրվա իշխսնության յուրայիններից, կամ իրավապահ այս կամ այն մարմնի գործակալ կամ նրա հետ ինչ- ինչ գործարքներով կապված, ձեռնպահ մնան երկակի ստանդարտներով առաջնորդվելուց ու չփորձեն պատճառաբանել, թե ՖԲ- ի «Լաուռա Արզաքանցյան» անուն- ազգանունով օգտատիրոջ ինքնությունը չկարողացանք պարզել, նրան չկարողացանք գտնել, ֆլան- ֆստան… Ով ով, ես շատ լավ գիտեմ, որ նման դեպքերում, եթե ոստիկանությունը ցանկանում է, կարողանում է գտնել ու նույնիսկ գետնի տակից կանչել քրեական պատասխանատվության: Սույն զգուշացման անտեսումը ոստիկանության համար ունենալու է հետևանքներ, առնվազն՝ ԶԼՄ- ներում, սոցիալական ցանցերում շարունակական, հաճախակի կրկնվող քննադատության, հանրային պախարակման ձևով:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4705

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ